ENG GE AZ

ARM

Նախագծին կարող եք ծանոթանալ համակարգչային դիտման տարբերակով

Պատմություններ տեղահանումների մասին.
երեք սերունդների ճակատագիրը, տասնամյակների հակամարտությունից հետո

Հարավային Կովկասում հակամարտությունն առնչվում է երեք սերունդների. Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի շուրջ տարածքային վեճերի պատճառով վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից տեղահանվել են հարյուր հազարավոր մարդկիկ: Յուրաքանչյուր հակամարտություն բնորոշվում է իր յուրահատուկ ողբերգություններով․ երեք երկրներում տեղահանվածների կյանքը ձևավորվել է իրենց համայնքների քաղաքականության, մշակույթի և հասարակության կողմից: Այս նախագիծն ուսումնասիրում է տեղահանության հիմքում ընկած պատմությունները՝ նրանց ճակատագիրը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, և այն կառավարությունների, քաղաքների և գյուղերի արձագանքը, որոնցում նրանք ապաստան են գտել: 

ԾԱՆՈՒՑՈՒՄ. «Այս նախագիծը չի օգտագործում այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասամբ ճանաչված»՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Սա չի արտահայտում Չայխանայի դիրքորոշումը նրանց կարգավիճակի վերաբերյալ.